Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է ընտրական տարիքի շեմն իջեցնելու հարցը։
Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է լեգիտիմացնել իր հեղափոխությանը պատանիների մասնակցությունը։ Մեր կուսակցությունն այս հարցի շուրջ իր դիրքորոշումը կհայտնի, սակայն ես անձամբ սկզբունքորեն դեմ եմ 16 տարեկան պատանիներին ընտրական իրավունք տալուն։
Քաղաքական ընտրությունը ենթադրում է քաղաքական հասունություն, ինչը հաստատ բնորոշ չէ 16-ամյա պատանիներին, որոնց քաղաքական ակտիվությունն ավելի շատ էմոցիաների կամ էյֆորիայի հետևանք է լինում։