Այսօր Վարանդայի (Ֆիզուլու) ազատագրման օրն է․ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380 քկմ տարածք
Advertisement 1000 x 90

Այսօր Վարանդայի (Ֆիզուլու) ազատագրման օրն է․ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380 քկմ տարածք

Այսօր Վարանդայի(Ֆիզուլու) ազատագրման օրն է:

ՊԲ ստորաբաժանումները, գործելով համաձայն մշակված օպերատիվ պլանի, անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար Մովսես Հակոբյանի և Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ)` հրետանու աջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։

Ֆիզուլիի ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղ և Արաքսի ափ տանող խճուղին։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլիի բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների` 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։

Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380 քկմ տարածք:

Դավիթ Փիրումյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր