Կորոնավիրուսից 1000-ից ավելի մահերը բալանսավորվում են նոր ի հայտ եկած 2700 աշխատատեղերո՞վ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից 1000-ից ավելի մահերը բալանսավորվում են նոր ի հայտ եկած 2700 աշխատատեղերո՞վ

Որոշ դադարից հետո ՀՀ վարչապետը տվեց հերթական շաբաթօրյա առավոտյան «ավետիսը»։ Պարզվում է, 2020 թվականի հուլիսին «աշխատավարձ ստացող աշխատատեղերի» քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Դա իշխանությունը համարում է առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականության կոնկրետ արդյունք։ Այսինքն, ստացվում է, որ կորոնավիրուսից 1000-ից ավելի մահերը ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ են նոր ի հայտ եկած 2700 աշխատատեղերո՞վ։ Կամ, ավելի պարզ ասած, 2700 աշխատատեղերի գինը 1000-ից ավելի մահերն է՞ին։

P.S. «Գերագույն Գլխավոր Խմբագրից» մնացելա «Գերագույն Գլխավորը»… Խմբագիրը գնացելա ռայոն այն էլ վաղուց:
#Կրիր ուղեղ բալանսավորիր մտքերդ

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր