Ի սկզբանե և այսուհետ «թավշյա» իշխանությունը դատապարտված է ձախողման, քանի որ կտրված է իրականությունից, իսկ բոլոր
նրանց, ովքեր գերագնահատում են իրենց քաղաքական դիրքը, իրենց անձը մնացած մարդկանցից՝ հայացք գցելով վերևից, ապա պետք է փաստել, որ ձեր ճանապարհը կարճ է լինելու:
ՀՀ գործող իշխանությունների որոշ անդամներ անընդհատ խոսում են իրենց «ժողովրդի կողմից ստացած մանդատի», «70 տոկոս լեգիտիմության» ու մշտապես պոպուլիստական թեզերի մասին։ Թրաշամանուկները էյֆորիայի թմբիրի տակ՝ մոռանում են, թե իրականում, ովքեր են իրենք և ինչպես են հայտնվել իշխանության: Անընդհատ խոսելով ժողովրդավարությունից, լեգիտիմությունից, նրանք չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է հենց իրենց ուսերին և իրենց «թավշյա» առաջնորդի ուսերին:
Առաջնորդի, որը իր պոպուլիստական սուտ կոչերով արդեն երկու տարուց ավելի սնում է մի ամբողջ ազգ: Անընդհատ կոչ անելով ազգին, որ «արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիներին խոստացած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատվել են նախկին թալանչի ռեժիմից»: Սա է միայն «թավշյա» ռեժիմի միակ ձեռք բերումը այս ընթացքում:
Սակայն այսօր փաստացի ազգի մեծ մասը դուրս է եկել էյֆորիայից ու փորձում է հնարավորինս արագ փրկել երկիրը այս ֆարսից, այս իշխանությունից, ովքեր բացի երկիրը միջազգային հարթակներում խայտառակելուց, բյուջեն մսխելուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն: Ովքեր շատ արագ տեմպերով քանդում են հայի ավանդական ընտանիքը,հայկական մշակույթը,հայոց պատմությունը, հայ եկեղիցին, հայկական բանակը ու բոլոր այն արժեքները, որոնք մեր պետականության հիմնասյուններն են:
Ու քանի որ տարված են իրենց անձի կայանալու ու մեծարելու խնդրով անտեսել են, որ հայ ժողովուրդը միշտ պայքարող է, պահպանողական է, մոռանում են, որ հայը վաղվանից չվախեցող է ,իսկ անցյալից սովորող: Ժամանակն է, որ գործող իշխանությունը օր առաջ հրաժարական տա ու հեռանա քաղաքական դաշտից, քանի դեռ ժողովրդի համբերության բաժակը չի լցվել:
Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից