Բեռնված ավտոբուս, որտեղ հավանաբար երեխաներ ևս կան, ճիշտ է դիմակով, բայց դե խիտ-խիտ են կանգնած, և սա միակը չէ, այսպիսի ավտոբուսներ ու «մահվան գազելներ» քաղաքում շատ են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա հարց. երեխան , որն այս ավտոբուսով հավանաբար գալու է դպրոց ու խիստ ռեժիմով դասերի մասնակցի, օբյեկտիվորեն չի՞ հետաքրքրվելու, թե էդ ոնց եղավ,որ ավտոբուսում անծանոթ մարդկանց հետ քիփ կանգնած-նստած կարող է տեղաշարժվել, իսկ դպրոցում 20-հոգանոց դասերի չի կարող մասնակցել կամ դասամիջոցին դուրս գալ կամ մոտենալ գրատախտակին կամ բուֆետից ուտելիք գնել կամ տետրում կատարել առաջադրանք կամ երգեցողության դասի մասնակցել կամ այսպես շարունակ։
Ինձ համար սա դեռ մեծ հարցական է։