«Աղավաղված լրագրության մեղավորները». Հարություն Հարությունյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Աղավաղված լրագրության մեղավորները». Հարություն Հարությունյան

Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի գրություն կարդացի ՖԲ-ում, որում իմ կողմից հարգված (հիմա էլ) խմբագիրներից մեկը, «Առաջին լրատվականի» պատրաստած ռեպորտաժի մասով դժգոհել էր՝ մեզ անվանելով «ոչ բարով գործընկերներ», իսկ ռեպորտաժը որակել՝ խայտառակություն։

Հաշվի առնելով, որ գործ ունենք շատ նուրբ թեմայի հետ, բծախնդիր էինք, որ ռեպորտաժը լինի չեզոք, որևէ կողմի չվիրավորենք։ Մենք մեր առջև խնդիր էինք դրել լուսաբանել տեղի ունեցած իրադարձությունը։ Մենք հետաքննական նյութ պատրաստելու խնդիր չունեինք, մանավանդ երբ դեպքը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի ժամ առաջ և ընդամենը պետք էր իազեկել՝ ի՞նչ է եղել, ովքե՞ր են եղել, որտե՞ղ է եղել։

Բայց չէ, ինչպես ասում են՝ «ձեռքերիդ մեջ, ձվածեղ էլ անես, դժգոհներ կլինեն»։

Վատ է, երբ ձեռքերդ այրելով փորձում ես այդ նույն ձվածեղը այնպես եփես, որ չայրվի, իսկ գործընկերդ դա անվանում է խայտառակություն միայն նրա համար, որ իր քիմքին հատուկ համեմունքները պակասում են։ Ինչ որ է՝ սա այն «խայտառակ» ռեպորտաժն է, որը հեռարձակվել է «առաջին լրատվականով»։ Խոսքը հանրային հեռուստատեսության լրատվականի մասին է:

Հ․Գ․ Ես այս գրառումը կվերնագրեի «Աղավաղված լրագրության մեղավորները»: