Չի կարելի հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չի կարելի հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել

Դանիել Իոնիսյանի FIP – Փաստերի ստուգման հարթակ-ը կրկին դիմել է մանիպուլիացիայի՝ պնդելով, որ մեկ անձից գնումները չեն ավելացել 72%-ով և փաստը չի համապատասխանում իրականությանը: Բավական է ուսումնասիրել, Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվող գնումների գործընթացի վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունը 2017-2019թթ.-ի համար և ամեն ինչ իր տեղը կնկնի:
Եվ այսպես, մեկ անձից գնումները 2017թ.-ին կազմել են 103.9 մլրդ դրամ, 2018թ.-ին 131.4 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ.-ին՝ 178.7 մլրդ դրամ:

Կատարելով պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ կարելի է փաստել, որ 2018թ.-ին մեկ անձից գնումները 2017թ.-ի նկատմամբ աճել են 26.4%-ով` կազմելով 131.4 մլրդ ՀՀ դրամ: 2019թ.-ին 2018թ.-ի նկատմամբ արձանագրվել է 36% աճ: Իսկ ահա, 2019թ.-ին մեկ անձից գնումները կազմել են 178.7 մլրդ դրամ՝ 2017թ.-ի նկատմամբ աճելով շուրջ 72%-ով:

Այսպիսով, մեր համար սահմադրություն գրող, բայց ոչ սահմանադրագետ Դանիել Իոաննիսյանը պետք է իր աշխատողներին բացատրի, ինքն էլ հասկանա, որ բոլորը հիմար չեն և չի կարելի հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել միայն նրա համար, որ այդպես ինքն է ուզում և նման այլանդակությամբ զբաղված իր գաղափարակից ընկերները:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր