Արա Գալոյան. «Փաստորեն դպրոցներում օրական օգտագործվելու է (կամ առաջարկվում է օգտագործել) մոտ 800 հազար դիմակ: Անողոք թիվ է»
Advertisement 1000 x 90

Արա Գալոյան. «Փաստորեն դպրոցներում օրական օգտագործվելու է (կամ առաջարկվում է օգտագործել) մոտ 800 հազար դիմակ: Անողոք թիվ է»

Նոր ուսումնական տարվա շեմին շատերն են փորձում վերլուծել ու հաշվարկել, թե որքանով են իրականանալի համավարակի պատճառով ընդունված սահմանափակումներն ու պարտադրվող պայմանները:

Հանրակրթական դպրոցների մասին վերջին ամփոփ տվյալները 2018/19 ուստարվա թվերն են: Այդ տարի գործել է 1 409 դպրոց, ուր սովորում էին 382.4 հազար աշակերտ, աշխատում՝ 31.4 հազար ուսուցիչ: (Հասկանալի է, որ դպրոցներում բացի ուսուցիչներից կա նաև անհրաժեշտ օժանդակ աշխատակիցների քանակ):

Դպրոցներում դիմակների կրումը պարտադիր է ու թույլատրված է (նախկինում խորհուրդ տրվող 2 ժամի փոխարեն) կրել 4 ժամ:
Փաստորեն դպրոցներում օրական օգտագործվելու է (կամ առաջարկվում է օգտագործել) մոտ 800 հազար դիմակ: Անողոք թիվ է:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր