Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան անդրադարձը Զարեհ Սինանյանի «Ազատությանը» տված հարցազրույցին. «Ռամզեսիկ, լա արի ստեղ այ բեմուրազ։ Ուղտի ու ֆոսֆորի սինթեզից քանի՞ տարում ա մարդու ուղեղ առաջանում»։
Ինձ թվում էր, որ բոլորի համար է պարզ՝ աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ բուծեցնելու հաշվին: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշել է, որ ցանկացած պետություն, բացի կղզիացածներից, այդպես են, իսկ ահա ճապոնացիները մի քիչ տարբեր են. «Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»: