ArmLur.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Ականատեսների խոսքով՝ ՃՈ աշխատակիցները մեքենա են կանգնեցրել և տուգանք նշանակել՝ երթևեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ․ գալով Կասկադի հարակից տարածք՝ ծեծի են ենթարկել նրանց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ արձանագրվել է խուլիգանության դեպք, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: