Աննա Հակոբյան. «Կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյան. «Կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը»

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ արցախցի մի խումբ կանայք անցել են մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթաց: Աննա Հակոբյանը միջոցառմանն անդրադարձել է annahakobyan.am, ինչպես նաև, րոպեներ առաջ՝ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրելով.

«Կանայք և խաղաղությունը նույնական չեն։ Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար։ Սակայն կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ մայր են։ Սակայն բոլոր մարդիկ մայր ունեն։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո, և ուրեմն՝ խաղաղության մայրական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ քույր են։ Սակայն բոլոր կանայք կարող են քույր լինել միմյանց և տղամարդկանց համար։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու հավասարության ու երկխոսության, և ուրեմն՝ խաղաղության քրոջ պահանջը։

Բոլոր կանայք դուստր են։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու խաղաղություն ժառանգելու դստեր պահանջը»։

#Womenforpeace #Կանայքհանունխաղաղության



Նման նյութեր