Կարեն Անտաշյանի էջից.
«Վերահսկելու հնարավարությունը մարդու երջանիկ և առողջ ինքնազգացողության հիմնական գործոններից է, խոսքը վերաբերվում է սեփական կյանքի վրա ազդող գործոնների վերահսկողությանը, դրանք ընտրելու և որոշելու հնարավորթյանը, կամ առնվազն դրա միֆին հավատալը։ Այս պնդումը հրաշալի ի ցույց է դնում հայտնի էքսպերիմենտը՝ մասնագետների երկու խմբի որոշակի խնդրի լուծում են հանձնարարում՝ բարձր աղմուկի տակ։ Առաջին խմբին հայտնում են, որ անխուսափելիորեն պետք է աշխատեն աղմուկի տակ, մյուս խմբին ասում են, որ ցանկացած պահի, երբ նրանք ուզեն դադարեցնել կամ իջեցնել աղմուկը, նրանք դա կարող են անել, բայց լավ կլինի որ դիմանան ինչքան հնարավոր է երկար։ Առաջին խմբի համեմատ էս երկորրդ խումբը՝ ոչ միայն չի իջեցնում աղմուկի ձայնը, այլ նաև ավելի մեծ արդյունավետությամբ է լուծում խնդիրները ))»: