Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում բոլոր դետալներում համընկնում են: Երեկ ասուլիսի ժամանակ Արցախի նախագահը հայտարարեց, որ.
– բանակցություններ և բանակցությունների ճանապարհով կարգավորում չի լինելու,
– հակամարտության ամբողջական լուծում հնարավոր չէ,
– անհրաժեշտ է զինվել և պահպանել ստատուս-քվոն,
– առաջնայինը ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը չէ, այլ անվտանգությունը և այլն:
Հայաստանի իշխանությունները, որոնք ներգրավված են բանակցություններում և հայտարարում են խաղաղ ճանապարհով կարգավորման հասնելու ցանկության մասին, կիսո՞ւմ են Արայիկ Հարությունյանի այս մոտեցումները:
Հ.Գ. Անկեզծ չեմ հասկանում, թե ինչու Արցախի նախագահը ժամանակ չի ունեցել ծանոթանալու 2009-ից մասնակիորեն գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքներին՝ Լ՛Աքվիլլայի, Մուսկոկայի հայտարարությունների տեսքով, որ այսօր չխոսի այդ սկզբունքների մասին ոչ կոռեկտ և ոչ ճիշտ ձևակերպումներով և չհղվի մամուլում տեղ գտած հրապարակումների ու բանավոր հայտարարությունների վրա: Եվ ինչո՞ւ անձամբ ծանոթ չէ, եթե Փաշինյանն ասում էր, որ ամեն ինչ բանակցային գործընթացի մասին ներկայացրել է Արցախի իշխանություններին:
Հ. Հ.Գ. Նման մոտեցումներ արտահայտելուց հետո Արցախի նախագահն իրո՞ք հույս ունի, որ Արցախը լիարժեք բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջները տրամաբանական ու հիմնավոր են լինելու միջնորդների աչքերում:
Աննա Կարապետյանի էջից: