Այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ՝ Հայկ Ադամյանն ու Արամայիս Սիմոնյանը, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Տավուշի ռազմական ոստիկանության ծառայողները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: