Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
«Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատերելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն են ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։