Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ
Advertisement 1000 x 90

Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ

Գյումրիում այս տարվա հուլիսին գրանցված աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարանների բանալիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ բնակարանի բանալիներ ստացան աղետից տուժած 6 ընտանիքներ: Բնակարանները սոցիալական  են, կառուցվել են Գյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Բնակարանները բնակիչների են հանձնվել կահավորված: Քաղաքապետարանը խոստանում է նաև տարածքն ասֆալտապատել: «Միակ  պայմանն այն է, որ դուք պարտադիր պետք է տնակները քանդեք: Եթե տնակները չեք քանդում, բանալիները հետ ենք վերցնելու՝ պայմանը սա է»,- բանալիների հանձնման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Գյումրին նշում է  քաղաքի օրը: Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշվում է հիմնականում առցանց տիրությում՝ համավարակի կանոններով:

Արմենուհի Մխոյան