«Գահերի խաղի» ստեղծողները սերիալ կնկարահանեն Netflix-ի համար
Advertisement 1000 x 90

 «Գահերի խաղի» ստեղծողները սերիալ կնկարահանեն Netflix-ի համար

«Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դանիել Բրեթ Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ կնկարահանեն: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Հոսքային ծառայության համար մասնագետները կստեղծեն շոու՝ հիմնված չինացի հեղինակ Լյու Ցիսինի ֆանտաստիկ եռագրության վրա: Նշվում է, որ Netflix-ն արդեն պայմանագիր է կնքել սցենարիստների հետ:

Ալեքսանդր Վուն նույնպես կաշխատի սցենարի վրա: Սերիալի պրոդյուսերը կլինի Ռայան Ջոնսոնը և Բրեդ Փիթի «Plan B» ընկերությունը: Գրքերի հեղինակը հանդես կգա՝ որպես խորհրդատու պրոդյուսեր:

Բնօրինակ եռագրությունը բաղկացած է «Երեք մարմինների մարտահրավերը», «Մութ անտառը» և «Մահվան հավերժական կյանքը» գրքերից: Այս աշխատանքները համաշխարհային փառք բերեցին Լյու Ցիսինին:

Գրքերը պատմում են Չինաստանում մշակութային հեղափոխության հետևանքների, ինչպես նաև այլմոլորակայինների հետ շփման նախագծի մասին: Սերիալի թողարկման ամսաթիվը և մանրամասները դեռ հայտնի չեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր