Ազատություն TV-ի թողարկումը չեզոք չէր
Advertisement 1000 x 90

Ազատություն TV-ի թողարկումը չեզոք չէր

Ազատություն TV-ի սեպտեմբերի 6-ի կիրակնօրյա թողարկմանն անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության գործունեությանը՝ Հրայր Թամրազյանը ներկայացրեց իր տեսակետը՝ խախտելով լրագրողական էթիկան․ «Հիմնադրվել են նոր կուսակցություններ, որտեղ անդամագրվել են նախկին քաղաքական գործիչներ, բայց այդպես էլ չի ուրվագծվում այն քաղաքական ուժը, որը կարող է մրցել վարչապետի հետ, իր աջակիցների քանակով կարող է լուրջ մարտահրավեր նետել այսօրվա իշխանություններին և վարչապետին։ Այս ընդդիմադիրներից ոմանք չկարողանալով հերքել վարչապետի բարձր վարկանիշը պնդում են, թե Նիկոլ Փաշինյանն ունի ֆանատներ, բայց ոչ աջակիցներ, ինչպես Քիմ Քարդաշյանը, այս կարգի ընդդիմադիրներն ուզում են համոզել իրենք իրենց և մյուսներին, որ երկիրը կործանման եզրին է, որ ժողովուրդը շատ վրդովված է, ուզում է իշխանափոխություն, սակայն վրդովմունքի, կործանման նշաններ առայժմ այդքան էլ տեսանելի չեն։ Դաշնակցությունը կրկին համագործակցության ձեռք է մեկնել խոշոր կապիտալի շահերը ներկայացնող կուսակցությանը»։ Այնուհետ Հրայր Թամրազյանը «Հայրենիք» կուսակցության հետ համագործակցության մասին զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ հարցը սկսելով հետևյալ կերպ․ «Միավորվում եք, որ ինչ անեք»։ Թամրազյանի հարցերը չեզոք չէին, նա ընդգծված վերաբերմունք էր արտահայտում, մինչդեռ մյուս հյուրի՝ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ զրույցում, Թամրազյանը համաձայնում էր նրա խոսքերի հետ, հեգնում նախկիններին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անթույլատրելի է համարում նման վերաբերմունքը։ Լրագրողը պետք է չեզոք լինի, զերծ մնա կարծիք արտահայտելուց ու սեփական քաղաքական նախապատվությունները բարձրաձայնելուց։

Մեդիա Պաշտպան



Նման նյութեր