Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ սեպտեմբերի 7-ին բավարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա, եւ, որ գործին խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկը բացակայում է։ Մեղադրող դատախազն էլ առարկել էր միջնորդության դեմ եւ խնդրել դատարանին՝ մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: