Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակիչներից մեկը նամակ հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրեց, որ անձամբ կարդա: «Արդեն 10-րդ նամակն եմ գրում, բայց չի հասնում»,-ասաց նա:
Փաշինյանը հենց տեղում բացեց նամակը՝ ասելով. «Մի հատ բացեմ, տեսնեմ ինչ է գրված»:
Գյուղացին շարունակեց. «Իրար հետ մարտի 1-ին մի պալատկում ենք եղել»:
Գյուղում շինարարության վրա աշխատողները նշեցին, որ ստանում են 270 հազար դրամ աշխատավարձ, ինչին վարչաեն արձագանքեց. «Ստեղ ավելի լավ չի՞, ձեր տան դռանն աշխատել, քան գնալ խոպան»:
Գյուղացիներից մի կին բողոքեց, որ շիանարարական աշխատանքներ են կատարվում միայն այն մարդկանց տներում, որոնք իրենց ծանոթ, բարեկամ են:
Վարչապետը բարկացավ՝ նշելով. «Լավ էլ, էդ խասյաթը չեմ սիրում. Որտեղ դիմացը մի բան արվում է, էն մյուս շրջանում բոլորը դառնում են գաղթական: 30 տարի էս ավերակների մեջ ապրել եք, ոչ մի բան, բայց հիմա մի քար շարժվում է, բոլորդ դառնում եք բողոքավոր: Հեսա իրենց կրիշեքն էլ կպոկենք, որ բոլորդ հանգիստ լինեք»:
Նշենք, որ Այգեպարում հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին եւ կառավարությանը` իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, ինչը լուծում է ոչ միայն իրենց բնակարանային, այլեւ աշխատատեղերի խնդիրը:
Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին եւ տիկին Հակոբյանին են ներկայացվել նաեւ Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները:
Ամբողջությամբ՝ news.am