Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը․ «Մենք հավատացած ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Տեղեկացնեմ, որ Իրանը, լինելով բազմազգ պետություն և ունենալով նաև անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
Հիշեցնեմ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն և քննադատական մոտեցմամբ։
#քարոզչություն
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից