Ժամանակն է հայհոյախոսների ու հայհոյապաշտների ահաբեկչական թերմացքի դիկտատուրայից ժողովրդին ազատելու
Advertisement 1000 x 90

Ժամանակն է հայհոյախոսների ու հայհոյապաշտների ահաբեկչական թերմացքի դիկտատուրայից ժողովրդին ազատելու

Այլևս ժամանակն է արևելյան դատարկ ու պատվազուրկ մեղմախոսությունները, քաղաքական դիսկուրսում ամեն կոշտ քննադատություն փափուկ փաթեթավորմամբ մատուցելու արատավոր, կեղծ և նվաստ մշակույթից, որ շատ տարածված է Միջին Արևելքում, բայց լիովին բացակա է Արմուտքում՝ հրաժարվելու: Իրերը պետք է կոչել իրենց անուններով, իսկ քաղաքականությունն առավել ագրեսիվ պետք է դառնա:

Միայն տուրիստ եղածը, հեռուստադիտողը կամ նույնիսկ Արևմուտքում ուսանող եղածը, այլ խոսքերով՝ Արևմուտքը կիսատ «համտեսածները» կամ խորհրդա-արևելյան մշակույթով ձևավորվածներն են կարծում, թե ապուշությանը ապուշություն անվանելն անթույլատրելի է, կամ թե քաղաքական գործչի մասին կարելի է ամեն բան ասել, բայց նրբորեն: Մեր անգամ քաղաքական գիտակցությունն է ապականված, իսկ կեղծավոր խոսքը մեր մտածողության մի մասն է դարձել:

Քաղաքական մթնոլորտն առողջացնել է պետք: Իսկ դրան կարելի է հասնել նողկալին նողկալի կոչելով, ապիկար տխմարին՝ տխմար: Միայն այդ դեպքում է հնարավոր իրերը կոչել իրենց անուններով՝ չտեսնողներին բնութագրել իրականությունը, իսկ տեսնող-չմտածողներին՝ բացատրել:

Եթե մինչև հիմա ինձ ոմանք մեղադրում էին «ծայրահեղ» բնորոշումների և «չափից դուրս» քննադատությունների համար, ապա հիմա կարող են մեծացնել այդ քննադատությունների ծավալը: Զուգահեռաբար մեծանալու է նաև իմ արձագանքն ու այդպիսի քննադատությունների հանդեպ անտարբերությունը:

Մեր քաղաքական տհասության և վախկոտության պատճառով է, որ այսօր Հայաստանում մթնոլորտ և միջավայր են ձևավորում միջակություններն ու ոչնչությունները: Նրանց պահապան վերբալզակյան տարիքի և ավելորդ քաշով խիստ ծանրաբեռնված կիսագրագետ կամ անգրագետ տնային պճնված տնտեսուհիների, ինչպես նաև ծխախոտով նկարվող գորշ հագած և գարշություն արտացոլող տղամարդկանց մի հսկա բանակ էլ սոցիալական հարթակի իրենց խոսափողներով հասարակական և հայհոյախոսական ահաբեկչություն են իրականացնում ընդդեմ տգիտության դեմ ապստամբողների, ընդդեմ նրանց, որ պայքարում են երկիրն ու ժողովրդին պարուրած և պարտադրվող այլևս անտանելի գարշահոտությունից ազատելու համար:

Ժամանակն է հայհոյախոսների ու հայհոյապաշտների ահաբեկչական թերմացքի դիկտատուրայից ժողովրդին ազատելու: Իսկ այդ ազատումը սկսվում է միայն ու միայն առանց հայհոյանքի, բայցև անխնա խոսք հնչեցնելով:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր