«Գազպրոմ Արմենիա»-ն 20%-ով նվազեցրել է աշխատավարձերն ու կրճատել աշխատողներին
Advertisement 1000 x 90

«Գազպրոմ Արմենիա»-ն 20%-ով նվազեցրել է աշխատավարձերն ու կրճատել աշխատողներին

«Գազպրոմ Արմենիա»-ն 20%-ով նվազեցրել է աշխատավարձերն ու կրճատել աշխատողներին:

Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ-ի կողմից գազի սակագնի՝ հունիսի 19-ի որոշումից հետո «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը նշել էր մոտ 1000 աշխատակցի հավանական կրճատման մասին:

Այսօր ունենք փաստը, և սա գազային էպոպեայի հետևանքներից հերթականն է, որի մասին խոսել ենք նոր սակագնի հաստատումից ի վեր:

Հաջորդիվ ականատես ենք լինելու սոցիալ-տնտեսական այլ հետևանքների…

Հ.Գ․ Այս թեմային յուրաքանչյուր անդրադարձ ինձ մոտ վեր է հանում նույն հարցերը.

Արդյո՞ք հանրությունն ավելի քիչ չէր տուժի, եթե սակագնի թանկացման վեկտորները դեպի տնտեսություն չուղղվեին։

Արդյո՞ք հայ-ռուսական «գազային» թեմաներին հակասական ու փնթի մոտեցման արդյունքը չէ նաև, որ առհասարակ կանգնած ենք նախորդ հարցադրման առաջ:

Լիլիա Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր