Նիկոլ Փաշինյանի «տնտեսական բարեփոխումների» հետևանքով ունենք մահացած քաղաքացիներ, որոնց թիվն աճում է, բայց դե իշխանազավթներից ու՞մ է սա հետաքրքիր… այստեղ ոչ Նիկոլի դուխովն է անցնում, ոչ Աննա Հակոբյանը կարող է PR-վել, ոչ Աշոտիկը կարող է հերոս ձևանալ, ոչ էլ մահարարն ու չրերի Տիկոն կարող են լավ տղա խաղալ:
Հարկային օրենսգրքում փնթի փոփոխություններ կատարելու արդյունքում հեշտացրել են տնական օղու վաճառքը, ինչպես խոստացել էր Նիկոլը, և հիմա այդ փնթիության ու ոչ մտածված քայլերի արդյունքում նման օղու վաճառքից մահացածների թիվը հասել է 19-ի և ցավոք սրտի կշարունակի աճել, որովհետև այս ապիկարները չեն կարողանում հայտնաբերել բոլոր վաճառակետերն ու դեմն առնել, ինչպես չկարողացան կանխել կովիդը:
Այս փնթի վերաբերմունքը բոլոր ոլորտներում է տիրում: Եվ թե ուր է տանում մեզ…
Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից