Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
Advertisement 1000 x 90

Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերը Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

«Սեպտեմբերի 11-ին, ժամը 01։28-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր շտապած փրկարարները պարզել են, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Արթուր Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Փրկարարներն 26-ամյա ուղևոր Մերուժան Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։