Սեպտեմբերի 11-ին լրանում է ուղիղ վեց ամիսն այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաշխարհային համավարակի մասին։
Այն պահից ի վեր, երբ Չինաստանում բռնկված վիրուսն սկսեց տարածվել մոլորակի վրա, հաստատվել է գրեթե 28 մլն դեպք աշխարհի 188 երկրներում, մահացել է մոտավորապես 900 հազար մարդ։
Եվ չնայած գործադրած ջանքերին՝ Covid-19-ով հիվանդացությունը շարունակում է աճել շատ երկրներում։ Այդ երկրներից մի քանիսում, որտեղ, թվում էր, հաջողվել է սանձել վարակը, նոր հիվանդների թիվը կրկին սկսում է աճել։
Վերջին օրվա ընթացքում Ֆրանսիայում, օրինակ, արձանագրվել է գրեթե 10 հազար նոր դեպք․ դա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ընթացքի համար և գրեթե 1000 դեպքով ավելի է, քան նախորդ օրը։
Փոխանցում է BBC-ն։