Քանզի աշխարհի կինոակադեմիաներում նոր չափորոշիչներ են ընդունվել մրցանակակիր ֆիլմեր ընտրելու հարցում, մենք ռեալ շանս ունենք միանգամից բոլոր մրցանակները նվաճելու համար «Գիքորը» նորից նկարահանելով, ուղղակի համապատասխանեցնելով այն «առաջադեմ» աշխարհի չափանիշներին: Եվ այսպես՝ «Գիքորը. Ոչ բռնի մուշտին»:
Հոգեբանական նկարագրություն.
Գիքոր – սպիտակ ծնողների միակ սևամորթ երեխան, որի ծնունդը մայրը բացատրում է, ոչ թե գյուղի աֆրոամերիկացի չոբանի հետ դավաճանությամբ, այլ Համբոյի «սև», այսինքն հակահեղափոխական լինելով:
Համբո – Գիքորի հայրը: Գյուղացի ֆիզիկոս, որը թաքուն սիրահարված է գյուղի աֆրոամերիկացի չոբանին: Չի ընդունում, որ իրեն ասում են «գեյ»: Իրեն ավելի դզում է «Ապոգեյ» տարբերակը:
Նանի – Գիքորի մայրը: Երբ Համբոն սովորում էր Հարվարդում, Նանին տանեցոնց խաբել էր, որ ընդունվել է Երևանի բուհերից մեկը, բայց անառակություն էր անում Ծերեթելի փողոցի վրա: Երբ Համբոն վերադարձավ, Նանին արդեն հղի էր Գիքորով, ինչը հղի էր չամուսնանալու վտանգով, բայց Համբոն ոչ խմել գիտեր, ոչ դոզա ուներ:
Բազազ Արտեմ – Քաղաքի ամենահարուստ օլիգարխը, որի միակ սիրելի զբաղմունքն է ամեն ուրբաթ գնալ ակումբ: Ակումբի գաղտնի սենյակում նա մի քանի այլ օլիգարխների հետ մասկանցում է «պատժիր ինձ, ես չարություն եմ արել» կաշվե շորերով սպարտակիադային, որը միշտ ավարտվում էր առավոտյան ու բիլիարդի սեղանի տակը:
Աղջիկ պարոն Նատո – Բազազ Արտեմի толи կինը, толи մարդը, դրա համար էլ ապահովության համար ասում էին աղջիկ պարոն: Նատոն սիրում էր նկարել… հատկապես բալը… Արտեմի…
Դեդի – բարի ծեր կին, որին ֆիլմի ամենասկզբում բռնաբարելով սպանում է աֆրոամերիկացի չոբանը: Այդ տեսարանից հետո նոր գրվում են ֆիլմի սկզբի տիտրերը:
Ծաղիկ կով – ֆիլմի միակ նատուրալը, որը ապրում է Գիքորի ենթագիտակցության մեջ և սատկում է ամեն անգամ, երբ Գիքորը արթնանում է քնից:
Զանի, Միկիչ, Սոսի, Գալո – Գիքորի շվեդ, դեմոկրատ, թմրամոլ ու ակտիվիստ քույրերն ու եղբայրները, որոնք ըստ Համբոյի իրեն նման չեն սոսկ պատահականության և ատոմակայանին մոտ ապրելու պատճառով:
Սրանից ավելի զիլ «առաջադեմ» չափանիշներին համապատասխանող ֆիլմի կերպարներ, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային գլուխգործոցների հետ չի կարող հորինել նույնիսկ մեր ԿԳՄՍ-ն: Նվիրում եմ անձամբ նախարարին: Օգտագործեք:
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից: