Արուսիկ Մկրտչյանը, ով հանրությանը առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Ես սովոր եմ ամեն ինչ անել 5-ի։
Գերազանցիկի կոմպլեքսը մանկուց կար, սովոր եմ ամեն ինչ 5-ի անել, երևի միայն անձնական կյանքում չստացվեց 5 ստանալ…, դրա պատճառն էլ մարդկանց հավատալնա, մտածելով, որ չի կարող վատը լինել, կամ հուսալով, որ լավին ձգտելով մարդիկ փոխվում են։
Փոխվում են միայն ամենաուժեղները, թույլերը մնում են իրենք իրենց բանտում…
Վերջին դեպքերի ընթացքում բացի վճարված ֆեյքերից, կային նաև մարդիկ ովքեր լինելով ամբողջ կյանքում 2 կամ 0, քննադատում էին իմ անձնականում ստացած 4-ից հանածը…
Օրագիրս հետ տվեք, տիկնայք և պարոնայք»: