Էս երկրում արդեն ամեն ինչ հասնում է աբսուրդի։
ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» տեռորիստ-ահաբեկչական կուսակցությանը:
Ըստ որոշակի տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել:
Վերջերս նկատել էի Դարբինյանի մոտ քաղաքական որոշակի ակտիվություն, անկեղծ եմ ասում՝ մտածել եմ՝ ցանկանում է մտնել «Հայրենիք» կուսակցություն, բայց որ կմտներ հակառուսական ինչ-որ տեռորիստ-ահաբեկչական կուսակցություն՝ ինքն էլ լինելով Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, անկեղծ, անգամ երեւակայությունս չի բավականացրել՝ պատկերացնեմ։
Դե ինչ, պարոն Դարբինյանին մնում է հորդորել՝ համալսարանի անուն էլ փոխի, դնի ծռաշեղված-հակառուսական համալսարան։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից