Սամվել Բաբայանի մարտավարությունը՝ հրաժարվել Շահումյանից և օկուպացնել մնացած Արցախը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սամվել Բաբայանի մարտավարությունը՝ հրաժարվել Շահումյանից և օկուպացնել մնացած Արցախը

Երբ Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանը կանգնում և հայտարարում է, թե երկրի նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունների մի մասը գաղտնի հրամանով փոխանցել է անվտանգության խորհրդին, ես հասկանում եմ, որ մարդը կա՛մ չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները, կա՛մ իշխանության յուրացման փորձ է անում։ Երկուսն էլ քրեորեն պատժելի արարքներ են, և Սամվել Բաբայանի հայտարարություններին պետք է մոտենալ հենց այս տեսակետից։ Որովհետև՝ նախ ԱՀ նախագահը չի կարող որևէ «գաղտնի հրամանով» իր լիազորություններից հրաժարվել (նա պարտավոր է իրականացնել երկրի Սահմանադրությամբ իրեն վերագրված լիազորությունները) և երկրորդ, ես պարզապես չեմ հավատում նման «գաղտնի հրամանի» գոյությանը։

Իսկ Արայիկ Հարությունյանն ահա շատ բան ունի մտածելու։ Երկու օր առաջ եմ վերադարձել Արցախից, այնտեղ բոլորը խոսում են երկրում հաստատված երկիշխանության մասին։ Եվ եթե օր առաջ այդ իրավիճակը չշտկվի, մարդիկ չսկսեն այլ կերպ մտածել, ուրեմն շատ շուտով բավական տհաճ զարգացումների ականատես կլինենք Արցախում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր