Հակաչինական ալյանսին անդամագրվեցինք, հակառուսական տարրերին ստեղ պահեցինք, կարանք Թուրքիային էլ պատերազմ հայտարարենք, ինչ ա եղել որ
Advertisement 1000 x 90

Հակաչինական ալյանսին անդամագրվեցինք, հակառուսական տարրերին ստեղ պահեցինք, կարանք Թուրքիային էլ պատերազմ հայտարարենք, ինչ ա եղել որ

Գործակալական ցանցը վերջին օրերին ակտիվ քարոզում է Հայաստանի ներգրավման անհրաժեշտությունը միջերկրական տարածաշրջանում հասունացող ճգնաժամին: Լարվածության պատճառը այն է որ Իսրայելի ու Կիպրոսի ափամերձ տարածքներում կան խոշոր գազային հանքավայրեր որոնց շահագործման համար կառուցվելիք գազատարը պետք է անցնի նաև Թուրքիայի տարածքային ջրերով: Թուրքիան հետևաբար փայ է ուզում, իսկ Իսրայելն ու կո-ն չեն ուզում էդ փայը տան: Իսրայելին կարելի հասկանալ, մարդիկ տաս տարի առաջ եքյա գործընթաց էին սկսել, արաբական գարուն էին մոգոնել, ափամերձ բոլոր պետությունները շարքից հանել էին որ անարգել շահագործեն հանքավայրը ու տարանցեն դեպի Եվրոպա, հանքավայրի անունն էլ դրել են Լևիաթան (նոր աշխարհակարգի ահեղ միապետության խորհրդանիշ), մեկ էլ ինչոր էդրողան որոշում ա համը հանի…

Թվում է թե տարօրինակ է այն փաստն, որ տարիներ շարունակ պուպուշ թուրքերի հետ բարիշելու քարոզ տանող մարդիկ հիմա էլ քարոզում են, որ պետք է մտնել բազարի մեջ հակաթուրքական ճամբարում: Էս տարօրինակությունը սակայն թվացյալ է, իրականում ամեն ինչ շատ օրինաչափ է ու տրամաբանական: Թուրքասիրությունը Հայաստանում քարոզվում է ի հակադրություն Ռուսաստանի: Համարվում է որ Ռուսատանի ներկայությունը Հայաստանում անիմաստ կդառնա եթե չլինի հայ-թուրքա-ադրբեջանական խնդիր, բայց սա ամենևին չի նշանակում որ քարոզիչները Թուրքիային աջակցելու են բոլոր դեպքերում: Ոչ, բոլոր դեպքերում նրանք աջակցելու են միայն Իսրայելին…

Հ.Գ. Հակաչինական ալյանսին անդամագրվեցինք, հակառուսական տարրերին ստեղ պահեցինք, գուրգուրեցինք, կարանք Թուրքիային էլ պատերազմ հայտարարենք, ինչ ա եղել որ…

#բաշիբոզուկների_իշխանություն

Արթուր Դանիելյանի էջից:



Նման նյութեր