Իսկ Նիկոլի տառասխալների վրա ինչու՞ չեք հրճվում (լուսանկար)
Մի քանի օր է համացանցում ակտիվ քննարկվում է Հայաստանի նախին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տառասխալներով արված գրառումը… Ի՜նչ խինդ, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն էր տիրում facebook-ի նիկոլապաշտ զանգվածի մոտ… Նիկոլամոլներն ուղղակի էքստազի մեջ են հայտնվել…
Բայց նրանց համար մի կարևոր հարց կա… Իրենց սիրելի կուռքի՝ Նիկոլի էջի հետևորղները շատ լավ տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի փայլատակում իր գրագետ հայերենով… Օրինակ՝ «կոռուպցիա» բառը Հայաստանի վարչապետը գրում է այնպես ինչպես նա է օգտագործում խոսակցականում՝ «կԱռուպցիա»… Տեսնե՞ս իշխանամետները և իշխանության սպասարկողները հիմա Նիկոլի այս «խայտառակ անգրագիտությունը» տեսնելով նույն կերպ մի լավ կզավարճանան իրենց սիրելի և անկրկնելի վարչապետի անգրագիտության վրա, ով, ի տարբերություն շատերի, ապրել է Հայաստանում, այցելել է հայկական դպրոց, իսկ ԵՊՀ-ում էլ սովորել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ հայերեն լեզվին շատ մեծ ուշադրություն է դարձվում, բայց միևնույն է պրիմիտիվ տառասխալներ է անում… Այս օրինակի վրա կարելի է ասել՝ «Ուրիշի աչքում չոփ տեսնելուց մի´ մոռացեք ձեր կուռքի աչքի գերանը մատնանշել…»:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուայն էջից