Մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 5000 դրամից մինչև 100$ էին տվել. Արեն Մանուկյանը նորընտիր ՍԴ դատավորի մասին
Advertisement 1000 x 90

Մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 5000 դրամից մինչև 100$ էին տվել. Արեն Մանուկյանը նորընտիր ՍԴ դատավորի մասին

Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ էն 2 արդեն ՍԴ դատավորներից ահագին խոսվեց, ու հիմնականում Վաղարշյանի մասն ա մութ, ու քիչ ինֆո կա, կարամ ընդամենը մի բան ասեմ։

Ինքը մեր ֆակուլտետում դասավանդած եզակի փող վերցնող դասախոսներից էր, ու մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 100$ էին տվել։
Այ սենց աննախադեպ արդարադատություն ձեզ։
Լրացում. Մեր ֆակուլտետի ու կուրսի ժողովորդից քոմենթներում ու առանձին չաթերով գրեցին, ու մի բան չէինք հասկանում. տարբեր գներ էր ուզել՝ տարբեր ուսանողներից. 5000 դրամից սկսած մինչև 100$: Պարզվեց, որ ստուգարք չի եղել, քննություն ա եղել, ու գումարն էլ կախված ա եղել թվանշանից»։



Նման նյութեր