Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի. Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի. Արսեն Ջուլֆալակյան

Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք, որ նա օրերս հայտարարեց մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ իր որոշման պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնությունն է։

«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։

Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․

Ես չէի ուզում, նա ստիպեց

Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- գրել է Ջուլֆալակյանը։



Նման նյութեր