Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսին պանդեմիայի սխալ կառավարման համար դատի են տվել կորոնավիրուսով վարակվածների խումբն ու նրանց ազգականները։
Այս տեղեկատվությունը շոկային է բոլոր այն մարդկանց համար, որոնք կրծքով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը՝ հընթացս պնդելով, թե միայն Հայաստանի ընդդիմությունն է, որ պանդեմիայի, իրենց խոսքով՝ պատերազմի ժամանակ, բարձրաձայնում է կոնկրետ իշխանավորների պատասխանատվության, հրաժարականների թեման։
Ինչպես տեսնում ենք՝ Ֆրանսիայում խնդիրը տեղափոխվում է նույնիսկ իրավական հարթություն։
Նախադեպը ստեղծվում է․ ոչ արդյունավետ կառավարման համար պատասխան են տալու բոլոր մեղավորները, այդ թվում՝ Հայաստանում։ Արդյունավետ աշխատանք եմ ակնկալում ԱԺ Քննիչ հանձանաժողովից, որի հնարավոր զեկույցը կարող է ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ իրավական հետևանքներ ունենալ։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից