Միացյալ Նահանգների Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ից ԱՄՆ տարածքում արգելվելու են TikTok և WeChat հավելվածների գործունեությունը։ Նույն օրվանից արգելվում է նաև WeChat-ի միջոցով գումարների փոխանցումը կամ վճարումների կատարումը։
Երկու հավելվածներն էլ հավաքում են օգտատերերի մասին ընդարձակ ինֆորմացիա, ներառյալ նաև ցանցային ակտիվության մասին տեղեկություններ, տվյալներ գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տվյալներ որոնողական համակարգից օգտվելու պատմության և դիտումների պատմության մասին։ Ըստ ԱՄՆ վարկածի, այս հավելվածները համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ և ստեղծում են սպառնալիքներ ԱՄՆ ազգային անվտանգության համար։