Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքագետների հետ գալիս է ասելու, որ անիմաստ բանավեճերի մեջ չի կարելի մտնել
Advertisement 1000 x 90

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքագետների հետ գալիս է ասելու, որ անիմաստ բանավեճերի մեջ չի կարելի մտնել

Իրեն, իր երկիրը հարգող մարդը չի կարող ամեն օր չափսոսալ մեր երկրում տեղի ունեցողի համար։ Հայաստանում շատ կեղտոտ մթնոլորտ է, քաղաքական խոսքի մակարդակը իջել է գյուլաշի մակարդակի։ Մեկը մյուսին համարում է բռնաբարիչ, մյուսը էդ մեկին՝ հոգեկան հիվանդ, էն մեկը ագենտներ է ման գալիս, էն մյուսը` դավաճան։ Հա իշխանությունն է վատ մթնոլորտի հեղինակը, բայց ընդդիմությունն էլ ընդունել է խաղի կանոնները, խաղում է էդ կանոններով ու ինքն իրեն մաշում: Էս ամենի հանդիսատես քաղաքացին էլ իր խնդիրների մեջ է իրեն կորցրել։ Նայում ես ու զարմանում, թե արդյո՞ք էսքան անմակարդակ պիտի լիներ իշխանություն-ընդդիմություն պայքարը, ինչո՞ւ է ընդդիմությունն ուտում դեղին մամուլի խմբագրի կտերը, ինչո՞ւ է իջնում թեկուզ վարչապետ, բայց դեռ «քաղաքական մանկապարտեզը» չավարտածի մակարդակին։

Բայց էս թունավոր մթնոլորտից առանձին տեսնում ես, որ կա նաև առողջ միտք, արժեքավոր խոսք, որը քեզ ստիպում է մտածել մեր իրական խնդիրների մասին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքագետների հետ գալիս է ասելու, որ անիմաստ բանավեճերի մեջ չի կարելի մտնել, մենք հենց էս պահին ունենք Արցախի՝ էլ ավելի լրջացող խնդիր, ունենք տարածաշրջանում օր-օրի խորացող Թուրքիա, ունենք մինչև կոկորդնես թաղված խնդիրներ արցախյան հարցում անգրագետ իշխանություների պատճառով, որը պատմություն չգիտի, բանակցությունների արվեստին չի տիրապետում ու ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ վնաս է տալիս։

Քո նկատմամբ իշխանության գազանային վերաբերմունքի պայմաններում դու արդեն որերորդ հանդիպում-հարցազրույցն ես ունենում ու խոսում ես միայն տարբեր ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին։

Ռոբերտ Քոչարյանի էս հանդիպումկը ինձ մեկ անգամ էլ մտածելու առիթ է տալիս՝ Արցախի հարցը յուրաքանչյուրիս հարցն է, Հայաստանի հարցն է։ Արցախի հարցում կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ճոխություն՝ բանակցություններ արտոնել մեկին, որը զբաղված է հայության բոլոր հատվածներն իրար խառնելով, դիմադրողականության թուլացմամբ, ու իր սխալները արդարացնելով: Ու Արցախի հարցը պե՞տք է վստահել այլոց, որոնք ընդամենը էժան շոուների մասնակից են։ Իրոք ժամանակն է, որ ամեն մեկն ունենա իր արժանի տեղը։

Սևակ Հակոբյանի էջից:



Նման նյութեր