Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած և այս ամենի պատճառ դարձած քաղաքական թիմը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է երկրորդ ալիքին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած և այս ամենի պատճառ դարձած քաղաքական թիմը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է երկրորդ ալիքին

Սխալն երբեք ճիշտ չի լինում…

1200-ից ավելի մահացածներ, 1200-ից ավելի մարած օջախներ, որբացած ընտանիքներ, անկատար երազանքներ, 1200-ից ընդհատված թռիչքներ, անավարտ խոսքեր, կորստի ցավ, անհագ կարոտ, սառը շիրիմ, թարմ ծաղիկներ…

Ինֆեկցիոնիստ լավագույն բժշկի ազատման դիմում, հիվանդանոցային խառնաշփոթներ, ոլորտային հիվանդանոցների փակում, միավորումներ և յուրայինների շքերթ, ջերմող հիվանդների դուրսգրում, անգամ մահացածների մարմինների շփոթում…

Կոռոնավիրուսի դեմ պայքարը ձախողած և այս ամենի պատճառ դարձած քաղաքական թիմը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է երկրորդ ալիքին:

Հ.Գ. Պատրաստվեք, սիրելիներս, երկրորդ ալիքով էլ ավելի ջանասիրաբար են մեզ տուգանելու, քանի որ Հայաստանում վարակի դեմ պայքարը ենթադրում է միմիայն դիմակ չկրելու և ոչ պատշաճ կերպով կրելու համար տուգանելու անբացատրելի մոլուցք:

Նաիրա Կարապետյանի էջից:



Նման նյութեր