Աննան բանակն էլ կթողնի այն պահին, երբ զգա, որ անհրաժեշտ դիվիդենտները չի հավաքում, այնպես, ինչպես անտեր թողեց քաղցկեղով հիվանդ երեխաներին
Advertisement 1000 x 90

Աննան բանակն էլ կթողնի այն պահին, երբ զգա, որ անհրաժեշտ դիվիդենտները չի հավաքում, այնպես, ինչպես անտեր թողեց քաղցկեղով հիվանդ երեխաներին

Աննա Հակոբյանի կարծիքով ինքը երես առած երեխա է, ով ցանկացած պահի կարող է հոգնել իր հին խաղալիքներից, դեն շպրտել դրանք, վազել նորերի հետևից, հետո դրանցից էլ հոգնել, շպրտել և այսպես շարունակ ու մնալ անպատիժ, չէ՞ որ իրեն երես են տալիս ու կատարում քմահաճույքները:

Այսպես, ուրեմն, Աննա Հակոբյանի սրտով չէր այլևս քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքը, և նա առանց որևէ բացատրության պարզապես վերցրեց ու դադարեցրեց իր գործունեությունն այդ ոլորտում: ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՏՐՈւԹՅԱՆ, որովհետև բացատրելու բան չկա: Սկզբում դա իր համար պարզապես հոբբի էր, ավելի ճիշտ` կապրիզ: Իսկ հիմա երեխաներն այլևս հետաքրքիր չեն իրեն, որովհետև չեն ապահովում համապատասխան PR-ը:

Հիմա թրենդի մեջ է բանակը: Ուրեմն Աննա Հակոբյանի հերթական կապրիզը պետք է լիներ բանակում երևալը, ինչն էլ անում է: Եվ այս տիկինն այնքան է կտրվել իրականությունից, որ սեփական կապրիզներին հագուրդ տալուց առաջ չի էլ մտածում՝ բայց կարո՞ղ է ինքս ինձ եմ վնասում, ստոպ տամ:

Հայոց բանակը սեփական խաղալիքի տեղ ծառայեցնել փորձում է նույն Աննան, ով ասում էր՝ զինվորները հանուն ոչ մի բանի են մեռնում, զենքերից պետք է զարդեր սարքել, իսկ պատերազմի օրերին էլ խաղաղություն էր քարոզում: Այդ նույն Աննան այսօր իբր թե հայրենասիրական, ռազմական ծրագրեր է իրականացնում: Խնդալու էլ չէ:

Բայց հիշեք՝ Աննա Հակոբյանը բանակն էլ կթողնի այն պահին, երբ զգա, որ այլևս անհրաժեշտ PR դիվիդենտները չի հավաքում: Այնպես, ինչպես անտեր թողեց քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր