RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել:
Իմ հաշվարկներով ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ $200, այլ ոչ թմբկահարած €35 արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ $20.000 չափով:
Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց`
-արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան…
և սրանից բխող հաջորդ հարցը`
-եթե այո` ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:
Եվ վերջում,- երրորդ հարցը`
-ինչու՞ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:
Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:
ՀԳ: Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը: