Հետախուզական օպերացիա «Շենգավիթ» մետրոյի կայարանում. ինչ է հայտնաբերվել. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հետախուզական օպերացիա «Շենգավիթ» մետրոյի կայարանում. ինչ է հայտնաբերվել. armlur.am

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նունե Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Երևան քաղաքի «Շենգավիթ» մետրոյի կայարանի հարակից տարածքում գտնվող շուրջ 7 քառակուսի մետր մակերեսով մետաղական կրպակում առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է արտարժույթի առուվաճառք:

Այսպես. 2019 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ մետրոյի կայարանի հարակից տարածքում «հսկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում, Նունե Եղիազարյանին են մոտեցել ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության թիվ 1 բաժնի աշխատակիցները և փոխանակման համար վերջինիս տվել 250 ԱՄՆ դոլար գումար` թվով երկու հատ 100 ԱՄՆ դոլար և մեկ հատ 50 ԱՄՆ դոլար: Վերջինս չունենալով համապատասխան լիցենզիա, իրականացրել է արտարժույթի առուվաճառք և փոխանակել է ՀՀ դրամի` դրա դիմաց ՀՀ ՊԵԿ ՀՕՀՎ թիվ 1 բաժնի աշխատակիցներին տալով արտարժույթի հարյուր հազար ՀՀ դրամը գերազանցող` 118.000 ՀՀ դրամ գումար: Նունե Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի առաջին մասի Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձևով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Նունե Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում