«Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն». Արմեն Աշոտյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

1. Պետությունը պետք է սիրել՝ անկախ օրվա քաղաքական եղանակից ու կառավարող ռեժիմից, միաժամանակ պատրաստ լինելով պայքար մղել պետականությունը վտանգող ցանկացած ուժի դեմ:

2. Անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի իրավունքը քննության է ենթարկվում, ավաղ, ոչ միայն արտաքին, այլև վերջին տարիներին առավել ուժգնացած ներքին սպառնալիքների պատճառով:

3. Հայ ժողովրդի պետությունը պետք է լինի ԱԶԳԱՅԻՆ՝ բառի ամենալայն և խորքային իմաստով:

4. Պետականությունը ամրանում է նրա բոլոր քաղաքացիների առօրյա տքնաջան աշխատանքով, այլ ոչ թե ընկած հրեշտակների, կեղծ առաքյալների և աշխարհիկ սրբերի երեսպաշտությամբ:

Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն???????



Նման նյութեր