Թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ խախտում
Advertisement 1000 x 90

Թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ խախտում

Հեչ չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ուզում անդրադառնալ ոչ թե թաքցնելու համար (բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ չէի ուզում հետևյալ պատճառով.

1. Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

2. Ամբողջությամբ նույն սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են 500-ից ավել մարդ և միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն:

3. Ես անընդհատ կապի մեջ եմ հիվանդանոցի անձնակազմի հետ, այս պահին բոլոր 33 անձի մոտ էլ ամեն ինչ նորմալ է և սիմպտոմները անցել են:

4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի և աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքննման:

5. Մեր մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները:

Ես ուզում եմ, որ երկրումս ամեն մեկը կրի պատասխանատվություն իր կատարած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում:

Լինենք պրոֆեսինալ, սպասենք արդյունքներին:

Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող և իրենց աջակցությունը և օգնություն առաջարկող անձանց:

Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին և նույն պատասխանատվությամբ եմ շարունակելու եմ իմ աշխատանքը:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր