ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի
Advertisement 1000 x 90

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում և նշում, թե այն պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», – նշված է նախագծի հիմնավորման մեջ։