«Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելուց հետո վախենամ սկսվի «աշնանային մանդատաթափ»». Գոհար Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելուց հետո վախենամ սկսվի «աշնանային մանդատաթափ»». Գոհար Հայրապետյան

Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելուց հետո վախենամ սկսվի «աշնանային մանդատաթափ»։ Շատերը կուզեն վայր դնել։

Իսկ ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, ասեմ, որ իրեն շատ վաղուց եմ ճանաչում, երբ եկավ «Ապոլիտիկա» հաղորդման հյուր և կոտրեց իմ այն կարծրատիպը, որ սպորտսմենը չի կարող է լինել նաև ինտելեկտուալ ու չափազանց կարդացած։

Երբ երկու տարի առաջ Արսենը եկավ հաղորդման հյուր իր հետ սպորտի ոլորտի բարեփոխումների առաջարկությունների մի երկար ցուցակ էր բերել, ոգևորված էր, աչքերը փայլում էին։ Երկու տարի անց ոչինչ չարվեց, ու եթե դու զգում ես, որ քո առաջարկությունները ոչ մեկի պետք չեն, թողնում հեռանում ես, որովհետև դու աշխարհի չեմպիոն ես, ոչ թե «կնոպկա սեղմող»։

Իշխող թիմ, հուսամ՝ արդեն հասկացելլ եք, որ խնդիր ունեք ներքին ժողովրդավարության հետ, եթե մարդիկ չեն կարողանում խոսել, ասել ներսում ինչ մտածում են, ստիպված իբրև վերջին միջոց մանդատը դնում հեռանում են։

Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելուց հետո վախենամ սկսվի «աշնանային մանդատաթափ»։ Շատերը կուզեն վայր դնել։ Իսկ ինչ…

Gepostet von Gohar Hayrapetyan am Freitag, 25. September 2020



Նման նյութեր