Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Advertisement 1000 x 90

Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Այնթապ գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Ինչպես տեղեկացնում է shamsնyan.com-ը,  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, որը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել է։  Նա տեղում մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։