Այսօր չընտրվեց առաջադրված միակ թեկնածուն, ում ընտրության համար անհրաժեշտ էր 5 ձայն։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր ընտրություն։
2018 թ. հուլիսի 9-ին հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգի 23-րդ կետի համաձայն՝ նոր ընտրությունների օրը որոշում և դրանց անցկացման մասին Սահմանադրական դատարանի դատավորներին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահը` ընտրություններից առնվազն 10 օր առաջ, իսկ նրա բացակայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահը կամ նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Սահմանադրական դատարանի դատավորը:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները չեն կարող անցկացվել ավելի վաղ, քան Աշոտ Խաչատրյանի կողմից Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին դրա վերաբերյալ ծանուցելուց առնվազն 10 օր հետո։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից
Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ❗️Այսօր չընտրվեց առաջադրված միակ թեկնածուն, ում…
Gepostet von Gohar Meloyan am Freitag, 25. September 2020