Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գոնե ԼՂ խնդրում անհրաժեշտ է ձերբազատվել «աննախադեպության» բարդույթից
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գոնե ԼՂ խնդրում անհրաժեշտ է ձերբազատվել «աննախադեպության» բարդույթից

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է հիասթափեցնել, ընդ որում՝ նաև արտաքին քաղաքական հարցերում, արցախյան քաղաքականության համատեքստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես ռազմատենչ ու ապակառուցողական է եղել ու դա գաղտնիք չէ։ Այլ խոսքով՝ Բաքուն միշտ հանդես է եկել պատերազմի շանտաժով։
Անկարելի էր պատկերացնել, որ պաշտոնական Երևանն՝ իր ոչ կոնցեպտուալ քաղաքականությամբ, նպաստելու է դրան՝ հընթացս անհասկանալի ու անկանխատեսելի դառնալով անգամ միջնորդ երկրների համար։
Ալիևի վերջին «հարձակումներից» ու Փաշինյանի այսօրվա պարզաբանումներից հասկանալի դարձավ, որ երկու տարի շարունակ երկու առաջնորդները ուղղակի կամ միջնորդավորված «կոնֆիդենցիալ» զրույցներ են ունեցել, որոնք, ըստ էության, էապես հակոտնյա են եղել իրական կարգավորման տեսլականին՝ ավելի մեծացնելով պատերազմի վերսկսման ռիսկերը։
Ալիևի հարցում ամեն ինչ պարզ է, սակայն տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գոնե ԼՂ խնդրում անհրաժեշտ է ձերբազատվել «աննախդեպության» բարդույթից։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գոնե ԼՂ խնդրում անհրաժեշտ է ձերբազատվել "աննախադեպության" բարդույթիցՆիկոլ…

Gepostet von Սուրեն Սուրենյանց am Freitag, 25. September 2020



Նման նյութեր