22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ
Advertisement 1000 x 90

22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայ-ռուսական համալսարանի բակից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ՝ փամփշտատուփում առկա փամփուշտներով:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: