Հարգելի հայրենակիցներ՝ իմ սիրելի համաքաղաքացիներ, այսօր մեր երկրում տիրող իրավիճակը անհանգստացնում է յուրաքանչյուրիս և սա բոլորիս խնդիրն է։ Սա այն դեպքն է երբ պետք է մի կողմ դնել ամեն ինչ և համախմբվել, դառնալ մեկ բռունցք և ցույց տալ թշնամուն մեր բազկի ուժը։ Հորդորում եմ զգոն մնալ, պատրաստակամ լինել օգնելու, աջակցելու մեր բանակին, վիրավորներին, կամավորներին։
Այս պահից սկսած հայտարարում եմ հերթագրում՝ Արցախ մեկնելու համար։ Իհարկե համագործակցելով զինկոմիսարիատի հետ և հետևելով ՊԲ հրահանգներին։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նաև տրամադրել մեքենաներ՝ կամավորներին Արցախ տանելու համար։ Ես ինքս ձեզ հետ միասին գնալու եմ առաջնագիծ՝ լինելու եմ հայ զինվորի կողքին։ Միասին պաշտպանենք Արցախը և Հայաստանը։
Տեղեկություններ համար զանգահարել
+374 98 321007
+374 95 012211
Whatsapp +32 487 999997
Արթուր Ասատրյան